ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իտալիայում ուկրաինացիների տեղափոխող ավտոբուս է շրջվել

Այսօր՝ մարտի 13-ին, Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆորլի քաղաքի մոտակայքում գտնվող A14 ավտոմայրուղու վրա 20-ից ավելի Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 


Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ կին է մահացել, մնացած ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։

Քաղաքականություն

Պատահարներ