«Վահանավանք»-ի տարածքում՝ 25-ամյա փրկարարի կախված դին են հայտնաբերել

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:   Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված:   Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը  ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:   Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:

Քաղաքականություն

Պատահարներ