Վոլնովախա քաղաքն այլևս գոյություն չունի.Կիրիլենկո

Վոլնովախա քաղաք այլևս գոյություն չունի: Նման հայտարարություն է արել Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն, գրում է ուկրաինական UKR.net լրատվամիջոցը: 

«Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքն այլևս գոյություն չունի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով։ Բնակչության մեծ մասը տարհանվել է, իսկ ենթակառուցվածքներն ամբողջությամբ ավերվել են։Այդ իսկ պատճառով ես այդ մասին ասում եմ, որ Վոլնովախան՝ իր ենթակառուցվածքներով, որպես քաղաք, այլևս գոյություն չունի։ Մարտերն ընթանում են տարածքի համար, որպեսզի թույլ չտրվի թշնամուն նեղացնել օղակը և հասնել մարտավարական ու ռազմավարական խնդիրների կատարմանը»,- հայտարարել է Կիրիլենկոն։

Քաղաքականություն

Պատահարներ