Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում ավագ քննիչ. Shamshyan. com

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել  Արագածոտնի մարզում: Տեղացած առատ ձյան հետևանքով և ճանապարհների  չմշակման   պատճառով  Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մեծ կամրջի վրա մի քանի ավտոմեքենաներ են բախվել:  Վթարների հետևանքով  մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել  ճանապարհային  ոստիկանները: 

 

Shamshyan. com-ը գրում է, որ մինչ հետաքննիչները վթարի վայրի տեղազննություն էին կատարում, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն  է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ վթարված ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհային ոստիկանության ծառայողական Corolla-ին, ապա վրաերթի ենթարկել ավագ հետաքննիչ  Ա. Աղաջանյանին: 

 

Վերջինս տեղափոխվել  է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 

 Նշված վթարների փաստով մարզի դատախազի կարգադրությամբ դեպքի վայր պետք է ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

 

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին. «էս ի՞նչ ա կատարվում՝ շունը տիրոջը չի ճանաչում: Բա էս տեսակ անհարգալից վերաբերմունք ու անպատասխանատու մոտեցում կցուցաբերե՞ն աշխատանքի նկատմամբ:  Էս ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին պետք է  անարգանքի սյունին գամել:  10-ից ավելի ավտոմեքենաներ էլ սառած ճամփի պատճառով  վթարի ենթարկվեցին, բայց վարորդներով իրար հետ լեզու գտան,  էլ չսպասեցին ԱՊՊ-ին, հեռացան, իրենց ավտոները տարան...»:

 

Ֆոտոլրագրողը  հայտնում է , որ  վթարներից մոտ 1 ժամ անց, նոր ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինականները: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ