Դոնեցկում «Տոչկա-Ու»-ով հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի. կա 20 զոհ

Դոնեցկում «Տոչկա-Ու»-ով հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի, հայտնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը, գրում է RT-ն:

«Դոնեցկի կենտրոնում «Տոչկա-Ու» հրթիռի կիրառմամբ Ուկրաինայի զինված կազմավորումների գնդակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 36 մարդ»,- ասվում է Telegram-ի հաղորդագրության մեջ։
 

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր Կիևի ազգայնական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից Դոնեցկ քաղաքի բնակելի թաղամասի վրա «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռով 20 մարդու մահը։
 

Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Քաղաքականություն