Երևանում Ford Transit–ի վարորդը վրաերթի է ենթարկել մայր և որդու

Մարտի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Կայքի տեղեկություններով՝  վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Քաղաքականություն

Պատահարներ