Խորվաթիայի մայրաքաղաքում կործանված ուկրաինական ԱԹՍ-ն 120 կիլոգրամանոց ռումբ է ունեցել

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընկած անօդաչու թռչող սարքը կրում էր մինչև 120 կգ քաշով ռումբ, հայտնել է Խորվաթիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։ 

Երկրի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի տարրերը կարող են վկայել դրա արձակման մեջ ուկրաինական կողմի մասնակցության մասին։
 

«Սակայն դեռ շատ հարցեր կան»,- ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է ТАСС-ը՝ Խորվաթիայի ռադիոյի և հեռուստատեսությանը հղումով։
 

Պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով՝ «երբ անօդաչու թռչող սարքն ընկել է փափուկ հողի վրա, պայթյունը տեղի է ունեցել գետնի տակ»։ Ըստ նրա՝ եթե ռումբը «խփի ասֆալտին կամ բետոնին, հետեւանքները աղետալի կլինեն»:
 

Միջադեպի կապակցությամբ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը անհրաժեշտ է համարել ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը Եվրամիության անդամ երկրների և ՆԱՏՕ-ի միջև։

Քաղաքականություն