Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են 5 ավտոմեքենա. կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:   

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:   

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ