Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մարտի 12-ին Երևանում՝ Սեբաստիա փողոցում, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Ղազարյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հայկ Պողոսյանը, իսկ մեկ այլ Toyota վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 70-ամյա Սոս Ղահրամանյանը։ 

 

Վթարի հետևանքով Է. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Հայկ Ղազարյանը, 18-ամյա Էրիկ Ավետիսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն, իսկ նրա մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Պետրոսյանը տեղում մահացել է։

 

 Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Մարգարիտա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  Վարորդներից Է. Ղազարյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։  

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց բախվել էին Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:   

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ մի քանի հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:  

Քաղաքականություն

Պատահարներ