Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացել

Երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։  Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։  

Քաղաքականություն