ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու ավտոմեքենաների բախման հետևանքով մեկ անձ մահացել է. ՔԿ-ն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: 

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել են «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի՝ երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով մեկ անձ մահացել է, իսկ 4-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
 

Կատարվում է նախաքննություն: 

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 13-ին` ժամը 17:50-ի սահմաններում, տղամարդն իր Ֆորդ Ֆյուժն մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Նախաքննությունը շարունակվում է: 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 150-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: 

Ըստ նախնական տվյալների, 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հիշյալ հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» (վարորդը՝ 34-ամյա պայմանագրային զինծառայող) և «ԴԱՖ» մակնիշի (վարորդը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները։  

Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և մեքենայում գտնվող՝ 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, իսկ  նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քաղաքականություն

Պատահարներ