ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ՃՈ-ն հայտարարություն է տարածել

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: 

 

«Հորդորում ենք լինել առավել զգոն, հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, իսկ մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

 

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ