60-ամյա տղամարդը դանակահարել էր 18-ամյա երիտասարդին

Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ: 

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: 
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը: 

60-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: 

Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ