Ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ 

 

Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։ 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

 

 

 

 

Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, և կատարվւմ են աշխատանքներ՝ պարզելու համար՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ