Ձորաղբյուրում BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող Honda CRV-ին

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղի Անանուն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda CRV մակնիշի 055 HH 11 համարանիշի ավտոմեքենային։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՝ Honda-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում, և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ 

Քաղաքականություն

Պատահարներ