Երևանում բախվել են Chevrolet-ն ու 2 Opel-ները․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Chevrolet և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբոնի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ