Խոշոր ավտովթար՝ Երևանում. Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։   Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, և այն վերականգնելու ուղղությամբ օպերատիվորեն ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։  

Քաղաքականություն

Պատահարներ