Կիևում սպանվել են Fox News-ի օպերատորը և ուկրաինացի լրագրող

Կիևի մարզում ռուսական կողմի հրետակոծության ժամանակ սպանվել են ամերիկյան Fox News հեռուստաալիքի օպերատոր Պիեռ Զակրժևսկին և լ է ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի Զանգվածային տեղեկատվության ինստիտուտը՝ հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։
 

Լրագրողների մեքենան կրակի տակ է հայտնվել Կիևի մոտ։ Բրիտանացի լրագրող Բենջամին Հոլը, որը եղել է նույն խմբում, բեկորային վնասվածքներ է ստացել։ Գերաշչենկոյի խոսքով՝ Հոլի ոտքի ստորին մասն անդամահատվել է։

Քաղաքականություն

Պատահարներ