Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ, վիրավոր

Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։  

 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ