ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` օրեր առաջ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Պարզվել է մարտի 13-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվել է՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Գրիգորյանը, Peugeot-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Միրաքյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Սևադա Հակոբյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վրույր Ղուկասյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը:
 

 Վթարի հետևանքով Ս. Հակոբյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը վարորդներից Վ. Ղուկասյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Սուլթանյանն ու վարորդներից Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 

 SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:​ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ, բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:   Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  Երևանի տարբեր հիվանդանոցներ: Հրշեջ-փրկարարները հասանքազրկել էին ավտոմեքենաները և փակել գազաբալոնները:  

Քաղաքականություն

Պատահարներ