Երևանում բախվել են Cadillac-ն ու Opel Astra-ն․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Գևորգյանի վաած Cadillac մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Հրշեջ-փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորին՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ի. Հ-ին։ Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։  

 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոր եղել է Opel-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Cadillac-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունում պարզվում է, և ունեն տեղեկություններ, որ վթարի պահը փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրվել է։ 

Քաղաքականություն