ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. համացանցում հրապարակվել են տեսանյութեր

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել են օդերևութաբանները: 

Աղբյուրը նշում է, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում տատանումները շարունակվում են ավելի քան մեկ րոպե։ 

Սեյսմոլոգները հայտնել են, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք կա, և հավելել, որ առաջին ցունամիի ալիքները Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում: 

Աղբյուրը հայտնում է նաև, որ Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո տների պատերը ճոճվում են:

Քաղաքականություն

Պատահարներ