ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ` Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհից

Մարտի 16-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է տան տանիքում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին:


 

Քաղաքականություն

Պատահարներ