Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. ուղևորներին հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մարտի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գ․Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Սիմոնյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամա Կ․ Առուստամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Վարորդին և ուղևորին գետից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։ Փրկարարներին օգնել են նաև պարեկները, ու մինչ նրանք օգնության ձեռք էին մեկնում գետում հայտնվածներին, Գ. Սիմոնյանը իրեն պահում էր ոչ հարիր, հայհոյներ էր հնչեցնում իրեն օգնող փրկարարներին, պարեկներին ու բժիշկներին, սակայ վերջիններս լուռ իրենց մանագիտական աշխատանքնն էին կատարում։

 

 Մոտ 2 ժամ պահանջվեց, մինչև կարողացան նրանց դուրս բերել գետից։  Բժիշկներն էլ մինրև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին նրանց։   Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Քաղաքականություն

Պատահարներ