ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սու-25 գրոհիչները ոչնչացրել են ուկրաինական պահեստները. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ–ն հրապարակել է Ուկրաինայի ԶՈւ ռազմական ենթակառուցվածքները Սու-25 գրոհիչներով ոչնչացնելու կադրերը։

Տեսագրությունում երևում է` ինչպես են Սու-25–ները օդ բարձրանում մայրամուտի ֆոնին։ Այնուհետև ցուցադրվում են գրոհիչների թիրախավորումն ու այրվող պահեստը։

Ինչպես նշել են ՌԴ ՊՆ–ում, ՌԴ ՕՏՈւ Սու-25 գրոհիչների անձնակազմերը ոչնչացրել են սպառազինությամբ և զինամթերքով ուկրաինական պահեստները։

Ռումբերը զույգ–զույգ են նետվել միջին և փոքր բարձրություններից։

Քաղաքականություն

Պատահարներ