Զելենսկուն ուզում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի կայքը, փոխանցում է lenta.ru-ն։

Կոչում քաղաքական գործիչները խնդրում են երկարաձգել թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը՝ պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո։ 

«Անհրաժեշտ է խաղաղության Նոբելյան մրցանակի համար նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի առաջադրումն ապահովել», - պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։

 

Այսպիսով, եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ աշխարհն իրենց կողքին է, ասվում է հայտարարության մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ