Մարտունիում տարադրամի փոխանակմամբ զբաղվող տղամարդը սպանվել է դանակի 17 հարվածից. Shamshyan. com

Երեկ՝ ապրիլի 5-ին,  հայտնաբերվել է Մարտունիում առանձնակի դաժանությամբ սպանված, տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող տղամարդու հագուստներն ու հանցագործության գործիք դանակը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, երեկ փաստերի ճնշման տակ սպանություն կատարող, Գեղարքունիքի մարզի բնակիչ  Հակոբ Ա.-ն ոստիկաններին և քննիչներին մատնացույց է  արել իր տան զուգարանի  հարևանությամբ թաքցված դանակի տեղը, որը ընթերականների ներկայությամբ քննիչները արձանագրել են: Դրանից հետո նա մատնացույց է արել Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող, ժողովրդին հայտնի Վարդենյանց (Սելիմի լեռնանցքը), որտեղից էլ հայտնաբերվել է նրա կողմից թաքցված  սպանվածի   հագուստները:  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 6-ին,  իրավապահներին տեղեկացրել են, որ սպանվածի մարմնի վրա եղել է դանակի 17 հարված: 

Քաղաքականություն

Պատահարներ