ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մարդ առևանգելու համար հետախուզվողը հայտնաբերվել է. նա զինված է եղել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 42-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

 

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն առևանգելը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և ապօրինի կերպով զենք պահելը: Խափանման միջոցը՝ կալանք։

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 9 փամփուշտով և նույն տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված պահունակ:

 

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Քաղաքականություն

Պատահարներ