Արտասովոր վթար` Արարատի մարզում. Ford-ը գլխիվայր շրջվել է, կարճ ժամանակ անց նույն վայրում Toyota-ն բախվել է էլեկտրասյանը

 Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

 

Ոստիկաններն ու հետաքննիչը դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո մեկնում են հիվանդնանոց, որից հետո տեղեկություններ են ստացվում, որ նշված վայրում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել գլխիվայր շրջված Ford-ի կողքին։ Այս վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ