Երևանում 22–ամյա մոպեդավարը Hօnda մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին. հոսպիտալացվել են և՛ հետիոտնը և՛ մոպեդավարը. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 7-ին, մոպեդի կողմից վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով  Սաֆարյան փողոցում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել  հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մոպեդը կողաշրջվել է: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ