Ողբերգական ավտովթար` Կոտայքում․ բախվել են KАМАЗ-ն ու ГАЗ 2410-ը

Այսօր, ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 10։00-ի սահմաններում Ֆանտան գյուղից դեպի Չարենցավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են ГАЗ 2410 և КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը, մարմնական վնասվածքներով, Չարենցավանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են KАМАЗ-ի վարորդի և ГАЗ 2410-ի մահացած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդները հորեղբոր տղաներ են, մահացածի եղբայրն էլ երեկ է մահացել»,-գրել է կայքը։

Քաղաքականություն

Պատահարներ