18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռներով հարձակում` Ուկրաինայի երկաթուղային կայարաններից մեկում. այնտեղ հազարավոր մարդիկ են եղել

Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին հրթիռներով հարվածներ են հասցվել, ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն:

 

 «Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետը։ 

 

Հարկ է նաև հիշեցնել, որ ապրիլի 6-ին ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Միզինցևը հայտարարել էր, որ Կիևը ևս մեկ սադրիչ նյութ է նախապատրաստում խաղաղ բնակիչների մահվան մասին՝ «իբր ռուսական բանակի գործողությունների հետևանքով»։

 

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, որ ռուսական զորքերը  Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:

 

Կան մեծաթիվ զոհեր` քաղաքացիների շրջնում:

Քաղաքականություն

Պատահարներ