18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին մեղադրել է ռուսներին` Կրամատորսկի երկաթուղում խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ռուսական զորքերը  Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:

«Զավթիչները «Տոչկա Ու»-ով հարվածել են Կրամատորսկի երկաթուղային կայարանին, որտեղ հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպասում էին տարհանման… Ռուս հրեշները չեն հրաժարվում իրենց մեթոդներից: Չունենալով ուժ և քաջություն՝ դիմակայելու մեզ մարտի դաշտում, նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությունը։ Սա չարիք է, որը սահման չունի։ Եվ եթե այն չպատժվի, այն երբեք չի դադարի»,- ասել է Զելենսկին։ 

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտնել էին, որ ռուսական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռներով: Հաղորդվել է տասնյակ զոհերի և վիրավորների մասին, իսկ ռուսական կողմը հերքում է`  նշելով, որ իրենց սպարազինության մեջ «Տոչկա Ու» չի կրառում, դա կիրառում է ուկրաինական կողմը: ՌԴ-ից ասել են նաև, որ իրենք այդ հատվածում գործողություն չեն կատարել:



 

Քաղաքականություն

Պատահարներ