Առեղծվածային դեպք Երևանում. տան հյուրասենյակում՝ պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի. Shamshyan.com

Ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են նշված հասցեի դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերել են կախված դի: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: 

 

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ