Ռուսաստանի ՊՆ-ը՝ Ուկրաինայի երկաթուղային կայարաններից մեկին հրթիռային հարված հասցնելու լուրերի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները ապրիլի 8-ին Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում Ռուսաստանի կողմից իբր իրականացված «հրթիռային հարձակման» մասին սադրանք են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ռուսաստանի զինված ուժերը ապրիլի 8-ին Կրամատորսկ քաղաքում կրակային առաքելություն չեն իրականացրել և նախատեսված չեն եղել։ 

 

Մենք ընդգծում ենք, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ և հրապարակվել են ականատեսների կողմից, օգտագործվում են միայն ուկրաինական զինված ուժերի կողմից» Ուկրաինայի զինված ուժերի բրիգադները հարվածներ են հասցրել Դոնեցկի կենտրոնին, ինչի հետեւանքով 17 մարդ տեղում զոհվել է, եւս 36 խաղաղ բնակիչ վիրավորվել»։

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:

Քաղաքականություն

Պատահարներ