ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը՝ Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունից

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում են Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության առաջին կադրերը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Թել Ավիվի կենտրոնում մի խումբ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով կան տուժածներ: 

 

Արդեն իսկ լրատվամիջոցները հայտնում են զոհերի մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհերի թիվը 2-ն է, բայց կարող է աճել:


Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է մեկ կամ երկու ահաբեկիչ։ Այս պահին անվտանգության ծառայությունները շարունակում են նրանց որոնողական աշխատանքները: Քաղաքի կենտրոնում մեծ թվով զինվորական ու ոստիկանական հատուկ ջոկատներ են։

Երկու տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Քաղաքականություն

Պատահարներ