Վրաերթ՝ Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին

Այսօր, ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը  փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ Գ․ Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։  

 

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն

Պատահարներ