Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այգու զիփլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ քաղաքացին զիպլայնից վայր ընկնելու հետևանքով մահացել է։ 

Քաղաքականություն