Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլում առաջատարը Մակրոնն է. կլինի երկրորդ փուլ

Ֆրանսիայի գործող  նախագահ Էմանուել Մակրոնը ձայների 85%-ի հաշվարկից հետո առաջատարն է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Նա հավաքում է ձայների 27,39%-ը, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
 

Մինչ այս, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ձայների 40%-ի հաշվարկից հետո առաջատար էր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Այն ժամանակ նա հավաքել էր ձայների 28,2%-ը, իսկ երկրի ներկայիս ղեկավարը՝ 26,15%-ը։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 10-ին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին):

Հիմնական պայքարը, ծավալվում է նախագահ Էմանուել Մակրոնի և թեկնածու Մարին Լը Պենի միջև։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հավանականությունը, որ առաջին փուլը կորոշի հաղթողին այս հանրապետությունում, չափազանց փոքր է։ Անցած 70 տարիների ընթացքում դա չի հաջողվել անել նախագահի ոչ մի թեկնածուի։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքներով Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենն անցել են 2-րդ փուլ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ