5 օր է լուսակիրները չեն աշխատում․ խոշոր վթար Սեբաստիա փողոցում․ Shamshyan

Երեւանում, այսօր, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցի դիմաց բախվել են Kia և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։

 

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված խաչմերուկում 5 օր է լուսակիրները չեն աշխատում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ