Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվածներից 18-ամյա ուղևորը մահացել է. տուժածներից մեկը զինծառայող է. Shamshyan. com

Քիչ առաջ «Վարդենիս» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է այսօր՝ ապրիլի 11–ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից  մեկը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, իրավապահները պարզել են, որ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Մայիս Պողոսյանը, ЗИЛ 131-ը, որը եղել է ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած, վարել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արամ Սահակյանը, իսկ Volkswagen Passat-ը պատկանում է  Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Աղաբեկյանին: Վերջինս ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է: 

 

Վթարի հետևանքով Մ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 18-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը, ով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է և 18-ամյա Ժիրայր Արզոյանը մարմնական վնասվածքնրով տեղափոխվել  են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ որոշ ժամանակ անց  Ռ. Գևորգյանը մահացել է:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ