Նյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ

Առնվազն 16 մարդ է տուժել Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով ABC News-ին:
 

«Առնվազն 16 մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում հրաձգություն է տեղի ունեցել Բրուքլինի մետրոյի Sunset Park կայարանում։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ կա 5 զոհ, ևս 13-ը վիրավորվել։

Քաղաքականություն

Պատահարներ