Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինծառայող է վիրավորվել։ 

 

Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 

«Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՀ զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Ներկայում խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հանգուցալուծել է միջադեպը, նշել են ՌԴ ՊՆ-ից։

Քաղաքականություն

Պատահարներ