Ռուսաստանը կվերսկսի իր լուսնային ծրագիրը․ Խոսքը ՝ «Լունա-25»-ի մասին է

Ռուսաստանը կվերսկսի իր լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատացված սարքի գործարկման մասին է։ Այս մասին այսօր՝ «Վոստոչնի» տիեզերակայանում՝ ռուս տիեզերագնացներին պետական ​​մրցանակների հանձնման արարողության ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել աշխատանքը նոր սերնդի տրանսպորտային նավի և միջուկային տիեզերական էներգիայի տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ, որտեղ երկիրն ունի շատ լավ սկիզբ և «բացարձակապես հստակ առավելություն»։ 
 

«Մենք կվերսկսենք լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատ ռոբոտային «Լունա-25» տիեզերանավի արձակման մասին է Վոստոչնի տիեզերակայանից»,- ասել է նախագահը։ 

Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտում իր բոլոր պլանները՝ չնայած դրսի ճնշմանը, ընդգծել է ՌԴ ղեկավարը։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Բլագովեշչենսկում և ուղևորվել Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան: Հաստատություն այցելությունը նախատեսված է Տիեզերագնացության օրվա կապակցությամբ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ