ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրուքլինի մետրոյի հրաձգության հետևանքով կա 5 զոհ. ոստիկանները տեղի ունեցածը հետաքննում են որպես ահաբեկչություն

 Նյու Յորքում հրաձգություն է տեղի ունեցել Բրուքլինի մետրոյի Sunset Park կայարանում։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ կա 5 զոհ, ևս 13-ը վիրավորվել։


Կրակոցը բացել է հակագազով և զրահաբաճկոնով անհայտ անձը։ NBC-ն գրում է, որ նա կրում էր նարնջագույն շինարարական ժիլետ։ Նա դեպքի վայրից դիմել է փախուստի և նրան դեռ չեն բռնել։


Fox News-ն էլ գրում է, որ ողբերգության վայրում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, որոնք չեն պայթել։ Նյու Յորքի ոստիկանները հետաքննում են Նյու Յորքի մետրոյում :

 

Երկու դպրոց փակվել են, իսկ հարևանությամբ գտնվող խանութների մեծ մասը տարհանվել են, հաղորդում է NBC New York-ը:

 

Նախագահ Բայդենը տեղեկացվել է մետրոյում տեղի ունեցած հրաձգության մասին։ Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցները կապի մեջ են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի և ոստիկանության հանձնակատար Քիչանտ Սյուելի հետ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն առաջարկելու համար:

 

Քաղաքականություն

Պատահարներ