ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրուքլինի մետրոյի կայարանում, անհայտ անձը սկսել է կրակել ուղևորների վրա

Նյու Յորքում՝ Բրուքլինի մետրոյի կայարանում, անհայտ անձը սկսել է կրակել ուղեւորների վրա, հայտնում է AP-գործակալությունը վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը։ 

CNN-ը հայտնում է, որ  հրաձգության հետևանքով վիրավորվել է 13 մարդ, առնվազն մեկ հոգու վիճակը ծանր է։
Ոստիկանությունից էլ հայտնում են, որ կրակ բացած տղամարդը հակագազով է եղել և նրան արդեն փնտրում են 

Ականատեսները սոցցանցերում տեսանյութ են հրապարակում 36-րդ փողոցի կայարանից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։

Քաղաքականություն

Պատահարներ