ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում 5 հարկանի շենքի տանիքը պոկվել և ընկել է մեքենաների վրա

Երևանում քամու ուժգնացման պատճառով արդեն տեղի են ունեցել առաջին վնասները։ Մեր ռադիոլսողներից ստացել ենք տեսանյութ, որը ըստ ականատեսների Նոր- Նորքի 5-րդ զանգվածում է։ Ինչպես երևում է տեսակադրերից փլուզվել է 5 հարկանի շենքի տանիքը և ընկել ներքևում կայանված մեքենայի վրա։  
 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել էին, որ Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։  

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

Քաղաքականություն

Պատահարներ