ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտինի մահը ձեռնտու չէ Ուկրաինային». Ալեքսեյ Արեստովիչ

  Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մահը ձեռնտու չէ Ուկրաինային՝ չնայած նրան, որ ուկրաինացիները Պուտինին անձնավորված չարիք են համարում։  Այս մասին նա հայտարարել է Центр ալիքին տված հարցազրույցում։

 

«Մեզ համար լավագույն տարբերակն այն է, որ Պուտինը դեռ որոշ ժամանակ ապրի, որպեսզի Ռուսաստանը պարզապես կոտրվի պատժամիջոցների տակ»,- ասել է Արեստովիչը:

 

Ուկրաինայի համար ամենավատ տարբերակն Արեստովիչը անվանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին բանտից ազատելը կամ մեկ այլ ընդդիմության առաջնորդի վերելքը:

«Դա հնարավոր կլինի նաև Պուտինի մահից կամ իշխանությունից հեռանալուց հետո, նրանք իսկապես կկազմակերպեն իրական պառլամենտարիզմ, կլինեն մի քանի քաղաքական կուսակցություններ։ Նրանք իսկապես համաձայնության կգան Արևմուտքի հետ։ Արևմուտքը ցանկանում է բանակցել: Նրանց վրայից կհանվեն պատժամիջոցները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ»,- ասել է Արեստովիչը։

Քաղաքականություն

Պատահարներ