ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին. մեկնում են Արցախի ու Հայաստանի սահմանամերձ մարզեր:
Նա ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունը անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները, ըստ նրա, հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - հայտարարեց նա:
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորը պատառոտված կտորը համեմատեց` ՀՀ-ի անունից բանակցողների հետ
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական մարտեր «Սոմալիի» և «Ազովի» գումարտակների միջև. կադրեր Մարիուպոլից
wargonzo տելեգրամյան ալիքը հրապարակել անօդաչու թռչող սարքից կադրեր, որտեղ երևում են թե ինչպես են կռվում «Սոմալիի» ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինուհին մանգաղով կտրում է ռուս զինվորի կոկորդը․ նոր սոցիալական գովազդ Ուկրաինայում
Նոր սոցիալական գովազդ է հայտնվել Ուկրաինայում: Ուկրաինական ժողովրդական հագուստով աղջիկը կտրում է ռուս զինվորի կոկորդը: Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես են Սու կործանիչները ոչնչացրել ուկրաինական «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ և Սու-35 կործանիչները ոչնչացրել են ուկրաինական «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակա...