Օրեր առաջ Փառուխի մոտակայքում զինծառայող է վիրավորվել.հայկական կողմը թաքցնում է դեպքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն և ՊԲ-ն որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։


Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։
 

Արցախի տեղեկատվական շտաբը միայն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում, սակայն դեպքի մասին տեղեկատվություն չէր տվել։ Նշենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։
 

Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ